երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը. կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 20 մետր):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն․ վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենան դուրս բերել ձորից:

  • Կիսվել: