կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը, «Opel»-ը և բեռնատար «Գազել»-ը. «Nissan»-ը բախվել է դիզվառելիքի բաքին, վերջինն էլ՝ կայանված ավտոբուսին. կան վիրավորներ

Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը, «Opel»-ը և բեռնատար «Գազել»-ը. «Nissan»-ը բախվել է դիզվառելիքի բաքին, վերջինն էլ՝ կայանված ավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Nissan», «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված դիզվառելիքի համար նախատեսված երկաթե բաքին, որն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոբուսին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բուժօգնություն ստացածի ինքնությունը և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

  • Կիսվել: