կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. 4 վիրավորներից մեկը 2-ամյա երեխա է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. 4 վիրավորներից մեկը 2-ամյա երեխա է

Հունիսի 27-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Հ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը. վարորդը և ուղևորներ Մ․ Հ․-ն (ծնված 1994 թ.), Գ․ Հ․-ն (ծնված 2001 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 2022 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները դուրս են եկել մեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս բերել այն և մոտեցրել ավտոքարշակին:

  • Կիսվել: