ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և  «KamAZ» ավտոբաքը, կա զոհ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և «KamAZ» ավտոբաքը, կա զոհ

Հունիսի 14-ին, ժամը 14։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 թ․) մակնիշի ավտոմեքենան և  «KamAZ» մակնիշի ավտոբաքը, ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին։

  • Կիսվել: