երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողբերգական ավտովթար Հայաստանում․ ծննդյան արարողության մեկնողներից 2-ը տեղում մահացել են, կան վիրավորներ

Ողբերգական ավտովթար Հայաստանում․ ծննդյան արարողության մեկնողներից 2-ը տեղում մահացել են, կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ դեպի Վարդենյաց լեռնանցք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղյա ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողությանը մասնակցելու։

  • Կիսվել: