կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes E320-ն ու Nissan Tida-ն. վարորդները հոսպիտալացվել են

Երևանում բախվել են Mercedes E320-ն ու Nissan Tida-ն. վարորդները հոսպիտալացվել են

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 117 շենքի դիմաց բախվել են Mercedes E320 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթեզրին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 45-ամյա Արեն Սողոմոնյանն ու 32-ամյա Հովսեփ Ավետիսյանը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: