շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են KamAZ և Scania բեռնատարները. կա տուժած

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են KamAZ և Scania բեռնատարները. կա տուժած

Հունիսի 15-ին, ժամը 18:33-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «KamAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «Scania» մակնիշի կցորդիչով ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Մ.):

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

 

  • Կիսվել: