երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ՝ հայրը կալանավորված է. չեմ ներելու. Արմեն Չարչյան (տեսանյութ)

Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ՝ հայրը կալանավորված է. չեմ ներելու. Արմեն Չարչյան (տեսանյութ)

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանն իր ֆեյսբուքյան էջում երախտիքի խոսք է հղել դժվարին և տառապալից օրերին իրեն զորավիգ կանգնողներին։

Նա նշել է, որ երբեք չի մոռանա 11-ամյա դստեր արցունքները, երբ իմացել է, որ հայրը կալանավորված է։

«Չեմ ներելու»,-ասել է Չարչյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նաև իր փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան անվանելով հոգևոր եղբայր։

«Էրի՛կ ջան, եղբայրս, երախտապարտ եմ»,- նշել է Չարչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում,

  • Կիսվել: