ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես այսօր Արմենին խոսք եմ տվել, որ մեր գործը շարունակելու եմ. Չարչյան

Ես այսօր Արմենին խոսք եմ տվել, որ մեր գործը շարունակելու եմ. Չարչյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կարծիքով՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը ՛՛սահմռկեցուցիչ եւ ահավոր է՛՛: Այս մասին նա ասաց այսօր Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ:

՛՛Ահավոր ծանր է խոսել այսօր, շատ սահմռկեցուցիչ է, ահավոր է երիտասարդ մարդու մահը, որը  մենք բոլորս տեսանք ուղիղ եթերում՛՛,-ասաց Չարչյանը:

Նա պատմեց, որ Գրիգորյան իր ուսանողական ընկերն էր, համալսարանում նաեւ միասին աշխատել են: ՛՛Նա այն եզակի մարդկանցից էր, որին թույլատրված էր ինձ ասել Չարչ, դա իմ ուսանողական մականունն էր, ես էլ իրեն Կյաժ էի ասում՛՛,-ասաց Չարչյանը:

Նա հավելեց, որ թե՛ իրեն, թե՛ Արմեն Գրիգորյանին դրեցին մամլիչի տակ, սակայն իրենք չկոտրվեցին:

՛՛Ես էլ էի այդ եզրին, բայց ես որպես բժիշկ կարողացա ինձ ինչ-որ տեղ օգնել, ինքն ավելի էմոցիոնալ էր, քան ես, ավելի կատերգորիկ էր, քան ես, եւ կոտրվեց: Ես այսօր Արմենին խոսք եմ տվել, որ մեր գործը շարունակելու եմ՛՛,-հուզված ասաց Չարչյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

  • Կիսվել: