ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չարչյանը մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական. փաստաբան

Չարչյանը մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական. փաստաբան

Քիչ առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին ներկայացվեց մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ներկայացված մեղադրանքը պարոն Չարչյանը չի ընդունել, որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»,- գրել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նշենք, որ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Նա մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

 

 

 

  • Կիսվել: