երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Երասխում բացվեց զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը

Երասխում բացվեց զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը

ՀՀ և ՌԴ օրհներգերի ներքո Երասխում  այսօր` դեկտեմբերի 12-ին, բացվեց զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը:

Հուշատախտակը տեղադրվել է «Խաղաղություն» հիմնադրամի կողմից:

«Հայ հազարավոր զինվորներին միացան նաև ռուս սպաները, որոնք նոյեմբերի 9-ին իրենց առաքելությամբ Հայաստանի օդային տարածքում էին: Ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը, որի ընթացքում Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը»,- հուշատախտակի բացման արարողության ընթացքում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կկանգնեցվի:

  • Կիսվել: