հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էլ․ փոստում կարևոր տեղեկություններ մի պահեք․ մասնագետը զգուշացնում է

Էլ․ փոստում կարևոր տեղեկություններ մի պահեք․ մասնագետը զգուշացնում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ խորհուրդ տվեց խուսափել փոստում կարևոր տեղեկությունները պահելուց:

«Վերջին դեպքերի ընթացքում, երբ կորոնավիրուսով վարակված մարդկանց և կոնտակտավորների տվյալներ էին հրապարակվել, առաջին դեպքում հրապարակված մարդկանց ցուցակը պարունակում էր 3500 քաղաքացու տվյալ, երկրորդ դեպքում՝ մոտ 1000»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են թիրախավորվել, հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել, քանի որ դա կախված է այն բանից, թե հարձակման զոհ դարձած մարդու մոտ ինչքան տվյալ կարող է լինել:

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա օրենքը պատասխանատվություն նախատեսում է հարձակվողի նկատմամբ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն:

«Իսկ եթե ամբողջ արտահոսքը տեղի է ունեցել մշակողի պատճառով, ապա հնարավոր է տուգանք կամ այլ պատասխանատվություն։ Նման հանցագործությունների թվի ավելացման պատճառը, ինչպիսիք են անձնական տվյալների գողությունը, ի թիվս այլ բաների, համացանցից օգտվողների թվի աճն է: Սակայն բանկային տվյալների ֆիշինգը և գողությունը երկար պատմություն ունեն»,- նշեց Հայրապետյանը։

  • Կիսվել: