շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա

Եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան. Տեր Վահրամ քահանա

Ներկա պահին եկեղեցականների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել ոչ Հայաստանի, ոչ էլ սփյուռքի մեր թեմերում»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցիներում երեկ Ծաղկազարդին նվիրված պատարագ մատուցվեց, որն առաջին անգամ Կորոնավիրուսի համավարակի պատճառով անցավ փակ դռների հետևում։  Հավատացյալները պատարագին հետևում էին առցանց կամ հեռուստացույցով` տանը նստած։

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում որոշում է կայացվել Ավագ շաբաթվա բոլոր միջոցառումներն անցկացնել առանց հավատացյալների։

 

  • Կիսվել: