ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Էջմիածին քաղաքում ավտոմեքենա է այրվել

Էջմիածին քաղաքում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 26-ին՝ ժամը 22:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

  • Կիսվել: