կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Էջմիածին» ԲԿ-ն ձեռք է բերել թվային ռենտգեն սարքավորում

«Էջմիածին» ԲԿ-ն ձեռք է բերել թվային ռենտգեն սարքավորում

«Էջմիածին» բժշկական կենտրոնը լիզինգ ծրագրով ձեռք է բերել թվային ռենտգեն սարքավորում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

՛՛Ժամանակակից սարքն իր բազմաֆունկցիոնալ հնարավորությամբ թույլ է տալիս իրականացնել թոքերի և ոսկրամկանային համակարգի ճշգրիտ հետազոտություն՝ ապահովելով ճառագայթման մինիմալ ռիսկ: Թվային ռենտգենոգրաֆիան թույլ է տալիս ռենտգեն պատկերը ստանալ անմիջապես մոնիտորի վրա և հստակ տվյալների հիման վրա տալ ճշգրիտ ախտորոշում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: