հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Եղվարդում այրվել է Opel-մակնիշի ավտոմեքենա. այն դարձել է ոչ շահագործելի

Եղվարդում այրվել է Opel-մակնիշի ավտոմեքենա. այն դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Տաճատ Հ.-ն, և քաղաքացիները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: