Եղվարդի ԲԿ-ի աշխատակցուհին ամուսնուց վարակվել է կորոնավիրուսով. ԲԿ-ի աշխատակիցներն թեստավորվում են
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրիի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը։
Հարությունյանն ասել է, որ վարակվածը հիվանդանոցի օպերատորն է, որը վարակվել է իր ամուսնուց։ Հաստատված վարակակիրներ են նաև քաղաքացու եղբայրը և եղբոր կինը։
«Այս պահին ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվում են»,- ասել է Հարությունյանը։



