երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Opel-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Opel-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները

Այսօր՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

 Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Գագիկ Հ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

  • Կիսվել: