երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եղիշե Կիրակոսյանն արձակուրդ է գնում

Եղիշե Կիրակոսյանն արձակուրդ է գնում

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ, 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ, 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 23 աշխատանքային օր տևողությամբ, և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի մայիսի 21-ից մինչև օգոստոսի 6-ը ներառյալ»:

  • Կիսվել: