ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եղել եմ կամավոր 4-րդ պաշտպանականում, կենտրոնական ուղղությունն է եղել, շատ բան եմ տեսել. Լեւոն Քոչարյան

Եղել եմ կամավոր 4-րդ պաշտպանականում, կենտրոնական ուղղությունն է եղել, շատ բան եմ տեսել. Լեւոն Քոչարյան

Եղել եմ կամավոր 4-րդ պաշտպանականում, կենտրոնական ուղղությունն է եղել, շատ բան եմ տեսել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է այդ մասին խոսելու, որովհետեւ այն արդյունքը, որ ունեցանք, բոլորս տեսանք: Սրա մասին ասվել, զգուշացվել է վերջին տարիներին, եւ ցավոք  մեր կանխատեսումներն իրականություն դարձան: Խոսքը իշխանափոխությունից հետո ընկած տարիների մասին է, այն սխալ քաղաքականությունը որ վարել են արտաքին, ներքին ոլորտներում, թեկուզ այս դատավարությունը»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Նրա խոսքով, երբ Ադրբեջանում տեսնում են, որ այստեղ դատում են այն մարդկանց, որոնք ամենից մեծ, ամենառանցքային ավանդն են ունեցել վերջին հազարամյակում ամենամեծ հաղթանակի մեջ, դատում են.

«Ինչ-որ երիտասարդ դատախազներ գալիս, կանգնում ասում են՝ գիտեք, Քոչարյանը կարող է փախնի: Այն մրդը, ով Արցախի առաջին նախագահն է, Հայաստանի նախագահն է եղել, Արցախի հերոս, արժանիքներ ունի, որոնք նույնիսկ ընդդիմախոսները չեն ուրանում: Այս ամենը տեսնում է նաեւ մեր թշնամին: Նույնիսկ հասրաակության մի զգալի մաս ողջունում է, նորմալ է համարում դա: Այդ ամենն էլ է պարարտ հող ստեղծում իրենց կողմից ինչ-որ բան սանձազերծելու համար»:

 

  • Կիսվել: