շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եղեգնաձորում կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել  չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը. ԸՎԿ

Եղեգնաձորում կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը. ԸՎԿ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ, ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ եւ պահանջել, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրությունների վերահսկման կոմիտեն։

«Անօրինական եւ անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ եւ որեւէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

  • Կիսվել: