հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք»․ Փաշինյանը՝ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծռայողի մորը

«Էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք»․ Փաշինյանը՝ պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծռայողի մորը

«Էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք»։ Այսպես այսօր Եղեգնաձորում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի մոր՝ Երևանում բնակարան տրամադրելու խնդրանքին։

Կնոջ խոսքով՝ որդու բուժումը Երևանում է իրականացվում, սակայն լուրջ խնդրի են բախվում․ մայրաքաղաքում չունեն բնակարան, որտեղ կապրեն այդ ընթացքում։

Նիկոլ Փաշինյանի հարցին այն մասին, թե ինչ հնարավորություն կա կնոջն աջակցելու, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նույնպես Եղեգնաձորում էր, պատասխանեց, որ վերջինը կարող է Եղեգնաձորում բնակարանի գնման վկայական ստանալ, իսկ Երևանում՝ ոչ։ Փաշինյանն էլ, ի պատասխան, նշեց՝ կինը կարող է բնակարանի գնման վկայականը ստանալ, գումար ավելացնել և Երևանում տուն գնել։

Կնոջ արձագանքին, թե որդու բուժումը հետաձգել և այդքան սպասել չեն կարող, Փաշինյանը պատասխանեց. «Էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք»:

Նշենք, ո վարչապետն ու ՔՊ–ականները նախօրեին նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել էին Սյունիքի մարզ, այսօր նրանց քարոզարշավն այնտեղ շարունակվեց, այնուհետև տեղափոխվեց Վայոց ձոր, որտեղ նրանք նույնպես, ինչպես Սյունիքում, շփվեցին տեղի բնակիչների հետ:

  • Կիսվել: