կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ձորաղբյուր գյուղում այրվել է վագոն-տնակ

Ձորաղբյուր գյուղում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 15-ին, ժամը 11։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 21 քմ):

  • Կիսվել: