երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան շրջված հայտնվել է փոսում

Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան շրջված հայտնվել է փոսում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ֆ․)  շրջվել է փոսը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել փոսից։

 

  • Կիսվել: