երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձմռանն ընդառաջ՝ շարային ստուգատես ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում (տեսանյութ)

Ձմռանն ընդառաջ՝ շարային ստուգատես ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում ձմեռային սեզոնին ընդառաջ տեղի ունեցավ շարային ստուգատես։
 
Ստուգատեսն անցկացնում էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Դավիթ Սարգսյանը։
 
Շարային ստուգատեսին մասնակցում էին Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ներկայացված էին հրշեջ-փրկարարական տեխնիկան, փրկարարական գույք-սարքավորումները։
 
ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանի շարային ստուգատեսին պատրաստ լինելու վերաբերյալ զեկույցին հաջորդեց անձնակազմի ընդհանուր պատրաստվածության ստուգումը։
Ծառայության տնօրենի տեղակալը մանրամասն ստուգեց ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։
 
Ձմեռային սեզոնով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում առավել ուշադրություն դարձվեց հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների տեխնիկական վիճակին․ ստուգվեց վերջիններիս հագեցվածությունը, գույք-սարքավորումների առկայությունը և սարքինությունը։
 
Ամփոփելով արդյունքները՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց անձնակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ մատնանշեց առկա խնդիրները, ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգավորեց՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ։
 
Ստուգատեսի ավարտին հրշեջ մեքենաները շարահրապարակից երթով մեկնեցին ծառայության։

  • Կիսվել: