շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են Իսակովի պողոտայում

Ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են Իսակովի պողոտայում

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:

Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:

Այս պահին պարեկները փորձում են պարզել, թե որ կառույցին դիմեն, որպեսզի գան ու վիրավոր քուռակին և ձիուն տեղափոխեն, ինչպես նաև պարզեն տիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: