Դեմ ենք «Մուլտի տրանսպորտ»-ին. Աշտարակում բողոքում են տրանսպորտի սակագնի թանկացման դեմ
Աշտարակ քաղաքի ավտոկայանում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են «Մուլտի տրանսպորտ» ընկերությունից՝ նշելով, որ տրանսպորտն ուշացումներով է աշխատում, նաեւ բողոքում են տրանսպորտի թանկացումից։
NEWS.am–ի հետ զրույցում ակցիային մասնակցող Ոսկեվազ համայնքի բնակիչ Հասմիկ Մնացականյանը նշեց. «Միշտ մենք ժամը 7.40–ին Ոսկեվազից ավտոբուսով գնացել ենք Երեւան։ Հիմա այդպես չի, օրեր կան, որ ավտոբուսը չկա։ Երկրորդը, մենք իմացանք, որ 200 դրամով պետք է գնանք Աշտարակ, 300 դրամ էլ վճարենք, որ հասնենք Երեւան։ Այսինքն 500 դրամ պետք է ծախսեմ, իսկ առաջ ես 500 դրամով գնում էի Երևան եւ հետ էի գալիս Ոսկեվազ։ Հիմա ես որտեղի՞ց տամ դա»։


