շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս. Մարությանը Աղվան Չատինյանին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիր և հուշամեդալ

Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս. Մարությանը Աղվան Չատինյանին հանձնեց Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիր և հուշամեդալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է hայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աղվան Չատինյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Կարևորելով հայ լեռնագնացի երկարամյա մանկավարժական և մարզչական գործունեությունը, ինչպես նաև նշանակալի ավանդը հայկական սպորտի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը առողջություն և եռանդ է մաղթել նրան:

«Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս, մեզ խորհուրդ է տալիս: Այնքան բան ունեք սերունդներին փոխանցելու և սովորեցնելու: Շնորհակալություն եմ հայտնում մեր ավագանու անդամներին այս որոշման համար»,- նշել է քաղաքապետը:

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 20-ին:

Վաստակաշատ լեռնագնացի ձեռքում լուսանկարներ են, որոնցում ամփոփված վերելքները նա անձամբ ներկայացրեց քաղաքապետին:

Աղվան Չատինյանը լեռնագնացությամբ զբաղվել է մինչև 1961թ.-ը: 1956թ. իրականացրել է Ուշբա-Շխելդա տրավերս-վերելքը: Հիշարժան է համարում Դոմբայ լեռների տրավերսը, որն ուներ 5-րդ կարգի դժվարություն: Դժվար վերելքներից է համարում Ամանաուզ լեռան (3530մ) վերելքը 1957-ին, քանի որ դեպի գագաթ ճանապարհն անցել են 800-900մ պատային մագլցմամբ, ինչպես նաև Էլբրուսը:

 

  • Կիսվել: