ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում. ԱԻ նախարարի ուղերձը կանանց տոնի կապակցությամբ

Ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում. ԱԻ նախարարի ուղերձը կանանց տոնի կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ:
 
«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ նվիրվածությունն ու հոգատարությունը մենք զգում ենք ամեն վայրկյան: Առօրեական խնդիրների լուծումն անտրտունջ ձեր ուսերին վերցնելուց բացի, մեր պետության համար արժանի որդիներ եք դաստիարակում և ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում՝ գիտությունից մինչև քաղաքականություն և արտակարգ իրավիճակներ:
 
Մեր ժողովրդի պատմության մեջ չի եղել մի շրջան, որ հայ կնոջ բացառիկ արիության ու տոկունության դրվագներ չունենանք: Օրհասական պահերին դուք միշտ մեր կողքին եք և ձեզ հատուկ ուժով ու վեհությամբ կրեցիք նաև վերջին պատերազմի ցավը: Հարգանք ու խոնարհում ձեզ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոչ միայն մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը ձեզ համար տոն լինի, այլև՝ տարվա յուրաքանչյուր օրը:
 
Կրկին շնորհավորում եմ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, առողջություն, անսահման սեր և տոնական ջերմ տրամադրություն»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: