հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ․ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի կինը՝ Փաշինյանին

Դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ․ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի կինը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է: Շրջայցի ժամանակ նրան մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը։

Նշենք, որ Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում է հուլիսի 8-ից: Նրա՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ:

 

«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»,- ասաց նա վարչապետին:

Ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց․ «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին նշեց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»:

  • Կիսվել: