երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Դպրոցում մանկավարժական ո՛ր աշխատողը կարող է լինել դասղեկ. փոխնախարարի պատասխանը

Դպրոցում մանկավարժական ո՛ր աշխատողը կարող է լինել դասղեկ. փոխնախարարի պատասխանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց հաճախ են հարցնում, թե թե դպրոցում մանկավարժական ո՛ր աշխատողը կարող է լինել դասղեկ։ 

Ի պատասխան՝ փոխնախարարը գրել է. ՛՛Իրավական առումով այս մասով սահմանափակում չկա, բայց կարևոր է հասկանալ մեթոդական նպատակահարմարությունը։

Առաջիկա օրերին մենք համապատասխան մեթոդական առաջարկ կուղարկենք, սակայն մինչ դա կարևոր կլինի լսել ձեր կարծիքը, առաջարկները, դիտարկումները։ Ո՞վ կարող է իրականացնել դասղեկի գործառույթը, ո՞րն է ձեր փորձառությունը՛՛:

  • Կիսվել: