հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դոնեցկի ու Լուգանսկի բնակչությունն օգնություն է ստացել ՌԴ-ի հայերի միությունից

Դոնեցկի ու Լուգանսկի բնակչությունն օգնություն է ստացել ՌԴ-ի հայերի միությունից

Ռուսաստանի հայերի միությունը լայնածավալ բարեգործական ծրագրեր է իրականացնում ռազմական գործողություններից տուժած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև ազատագրված տարածքների բնակիչների համար։ Այս մասին հայտնում են Միությունից:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բեռնատարների շարասյուները մարտի 31-ից ի վեր Ռուսաստանի հայերի միության տրամադրած մարդասիրական բեռները հասցնում են տուժած քաղաքացիներին։

Նշվում է, որ, ըստ Միության տվյալների, արդեն իսկ մատակարարված մարդասիրական բեռների ընդհանուր ծավալը շուրջ 500 տոննա է։ Ապրիլի առաջին կեսին ավելի քան 30 000 ընտանիք երկարաժամկետ պահեստավորման ապրանքներ կստանա։

 

  • Կիսվել: