երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը հասել է 91%-ի. Օվերչուկ

ԵԱՏՄ-ում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը հասել է 91%-ի. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասնաբաժինը հասել է 91%-ի։ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
«Ամեն երկրի հետ տարբեր է։ Բնականաբար, Բելառուսի դեպքում տոկոսն ամենաբարձրն է՝ 98%», – ասել է նա։
Ավելի վաղ Օվերչուկը հայտարարել էր, որ 4 տարիների ընթացքում Ռուսաստանի միջազգային առևտրում ազգային արժույթներով կատարված գործարքների մասնաբաժինը եռապատկվել է։ Նա նշել էր, որ արտասահմանյան գործընկերների հետ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցնելը դոլարը որպես տնտեսական զենք օգտագործելու արդյունք էր։

  • Կիսվել: