ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը եղել է կառուցողական ու օգտակար. Ուշակով

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը եղել է կառուցողական ու օգտակար. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ հանդիպումը եղել է կառուցողական և օգտակար: 

«Զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներով»,-նշել է Ուշակովը:

 

  • Կիսվել: