Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ երկրի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց:
«Այս որոշումը կայացնելիս մենք հրաժարվում ենք մաս կազմել քաղաքականացված ինստիտուտի, որը զրկվել է անաչառությունից և հեղինակությունից»,- նշել է Սիյարտոն։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը որոշում է կայացրել դուրս գալ ՄՔԴ-ից, քանի որ կարծում է, որ կազմակերպությունը վերջին տարիներին վերածվել է քաղաքական կազմակերպության: