երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել

Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել

Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երաժիշտը։

 «Իմ ընտանիքին Հայաստանը շատ է դուր գալիս, նույնիսկ ընտանիքիս փոքրիկ անդամներին։ Մենք շատ հաճախ ենք Հայաստան գալիս, նույնիսկ մտադրություն ունեմ այստեղ բնակարան գնելու։ Ես ապրում եմ Լոս Անջելեսում, Մոսկվայում։ Այստեղ նույնպես կապրեմ»,-ասել է նա։

  • Կիսվել: