ՌԴ նախագահը պատճառ չուներ Ուկրաինայի բնակելի շրջաններին վերջին հարվածների համար. Թրամփ
Ռուսաստանի նախագահը որևէ պատճառ չուներ Ուկրաինայի բնակելի շրջաններին վերջին հարվածների համար: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա ինձ ստիպում է մտածել, որ Պուտինը, հնարավոր է, չի ցանկանում դադարեցնել պատերազմը, նա ուղղակի խաղ է խաղում ինձ հետ, ինչը նշանակում է, որ հարկավոր է գնալ պատժամիջոցների ճանապարհով»:
Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:
«Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրե՛ք արյունահեղությունը հենց հիմա։ Մենք էլ կնպաստենք այս դաժան և անիմաստ պատերազմի դադարեցմանը»,-ասել էր նա:
Թրամը նաև հավելել է, որ երեկ իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդյունավետ է եղել: