հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Դիմակը պատշաճ կրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Դիմակը պատշաճ կրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Դիմակը պատշաճ կրելու պատճառով 2021 թվականի հունվարի 9-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2021 թվականի հունվարի 9-ին, ժամը 00։00-ի սահմաններում, Մեսրոպ Գեւորգյանն ալկոհոլի ազդեցության տակ, կնոջ, երկու մանկահասակ երեխաների, ընկերոջ, վերջինիս կնոջ ու մանկահասակ երեխայի հետ գնացել են Ծաղկաձորի «Ֆեյմս կալյան» բառ-սրճարան:

10 րոպե անց Մեսրոպ Գեւորգյանը բժշկական դիմակը պատշաճ կարգով կրելու վերաբերյալ՝ դիտողություն է արել իրենցից պատվեր ընդունող սրճարանի մատուցողից, ինչի շուրջ նրանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն։

Վիճաբանությանը միջամտել են սրճարանում գտնվող այլ անձինք, այդ թվում՝ նույն սրահում գտնվող Զերրի Թութունջյանը: Վերջինիս` Մեսրոպ Գեւորգյանի հետ կոպիտ տոնով խոսելու պատճառով վիճաբանություն ու քաշքշոց է առաջացել նրանց միջեւ, որի ընթացքում Մեսրոպ Գեւորգյանը դանակով 3 անգամ հարվածել է Ջերրի Թութունջյանի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք։

Մեսրոպ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Գործը մակագրվել է Կոտայքի մարզի դատարանի դատավոր Վարդան Ստեփանյանին։

  • Կիսվել: