Ինչ ապագա է սպասվում Մոդրիչին․ մանրամասնում են իսպանական ԶԼՄ-ները
Ըստ COPE-ի՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա խորվաթ ֆուտբոլիստը մտադիր է առաջիկա հանգստյան օրերին հայտարարել իր հեռանալու մասին և հրաժեշտ տալ երկրպագուներին, եթե վերջին պահին պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնություն չհաստատվի: Հնարավոր է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և Մոդրիչը միաժամանակ հայտարարեն իրենց հեռանալու մասին:
Նշվում է, որ «Ռեալի» ապագա մարզիչ Խաբի Ալոնսոն, որը ժամանակին խաղացել է Մոդրիչի հետ, կցանկանար պահպանել նրան թիմում, սակայն նա դեռ չի ստանձնել պաշտոնը և չի կարող ազդել բանակցությունների վրա:
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի ամռանից: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 55 խաղի՝ խփելով 4 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում:
Աղբյուրը՝ Armsport.am: