Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր․ Արթուր Չախոյան
Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այս մասին գրել է բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը։
«Հարգելի հայրենակիցներ,
Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Սա պարզապես փաստաթուղթ չէ։ Սա իրավական հաղթանակ է մի համակարգի նկատմամբ, որն ամեն ինչ անում էր ինձ քաղաքացի չճանաչելու համար։
Այս անձնագիրը մուտք է բացում մի շարք գործիքակազմերի առջև՝ ինստիտուցիոնալ ներգրավվածություն, օրինական պահանջների առաջադրում, վերահսկողական լիազորություններ և քաղաքացիական նախաձեռնությունների առավել հստակ հիմք։
Սա հերթական կարևոր հաղթանակներից մեկն է, և սա ընդամենը սկիզբն է»,- նշել է նա։