հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նոր մանրամասներ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Նոր մանրամասներ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։

Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված անձանցից «ԿԻԱ»-ի վարորդ, 2002թ․ ծնված Հայկ Մարգարյանը մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: