կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։ Ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։

Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են

  • Կիսվել: