երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա վեց տուժած

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա վեց տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: 
  
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, մինչ այդ վիրավորներից 4-ին պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Քննիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: