ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում շուրջ հարյուր տարվա դադարից հետո պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի Սուր գավառի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

17-րդ դարի վերջին կառուցված Սուրբ Հովսեփ հայկական կաթոլիկ եկեղեցին լուրջ վնասներ էր կրել Դիարբեքիրում 2015 թվականին ծավալված թուրք-քրդական բախումների հետևանքով: Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը:
 
Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն օծել է եկեղեցին, ինչից հետո շուրջ 100 տարի անց առաջին անգամ այնտեղ պատարագ է մատուցվել:
 
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը թուրքական լրատվական գործակալությանը հայտնել է, որ վերանորոգումից հետո եկեղեցին կրթական ու մշակութային նպատակներով 10 տարով հատկացվել է Դիջլեի համալսարանին՝ պայմանով, որ հայ համայնքն իրավունք ունի այնտեղ կրոնական արարողություններ իրականացնել:

  • Կիսվել: