երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Դիանա Գասպարյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են մշակութային կապեր ստեղծելու հեռանկարները

Դիանա Գասպարյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են մշակութային կապեր ստեղծելու հեռանկարները

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Սխերմերսի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ուղիների ընդլայնման հնարավորությունները, մշակութային երկկողմ կապեր ստեղծելու հեռանկարները:
 
Համայնքի ղեկավարը դեսպանին ծանոթացրել է Էջմիածնի պատմությանը, խոսել համայնքի զարգացման տեսլականի և նիդերլանդական Ալմելո քաղաքի հետ նախորդ տարի կնքված քույր քաղաքների հուշագրի ընձեռած հնարավորությունների և հետագա փոխգործակցության մասին, պատմել պաշտոնավարման ընթացքում համայնքում կատարված աշխատանքների ու փոփոխությունների մասին։
 
Դեսպան Նիկոլաս Սխերմերսը խոսել է դեսպանատան գործունեության առաջնահերթությունների, երկու երկրների ու քույր քաղաքների միջև հնարավոր ուղղություններում երկկողմ կապերն առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարների մասին։
 
 
Հանդիպման ավարտին դեսպանը շրջայց է կատարել համայնքապետարանի նախասրահում, ծանոթացել էջմիածինցի արվեստագետների կտավներին, այցելել Պատմաազգագրական թանգարան:

  • Կիսվել: