երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Դեսպան Սոս Ավետիսյանը դասախոսությամբ է հանդես եկել իսպանական FESEI դպրոցի ուսանողների համար

Դեսպան Սոս Ավետիսյանը դասախոսությամբ է հանդես եկել իսպանական FESEI դպրոցի ուսանողների համար

Դեսպան Սոս Ավետիսյանը դասախոսությամբ է հանդես եկել իսպանական FESEI ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամի միջազգային ամառային դպրոցի ուսանողների համար։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Դեսպան Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մարտահրավերները, Արցախյան հիմնահարցն ու հակամարտության կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ու հայ-թուրքական երկխոսության առկա փուլը։

  • Կիսվել: