չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Դեկտեմբերի 25-ին մետրոյի գիծ դուրս կգա ևս մեկ շարժակազմ

Դեկտեմբերի 25-ին մետրոյի գիծ դուրս կգա ևս մեկ շարժակազմ

Դեկտեմբերի 11-ին՝ 1 շարժակազմ՝ 3 վագոնով, արդեն գիծ է դուրս եկել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Սեդրակյանը վստահեցրեց՝ հաջորդը կլինի դեկտեմբերի 25-ին․ մեկ շարժակազմ՝ 3 վագոնով, իսկ երրորդ շարժակազմն արդեն պատրաստ կլինի 2024թ. հունվարի 15-ին և գիծ դուրս կգա։

Նաև տեղեկացրեց, որ դեպոյում շինարարական աշխատանքներն ավարտված են. «Փոխարինվել են 5800 քմ տանիք, 650 պատուհան և 11 հատ էլեկտրական դարպաս»։

  • Կիսվել: