Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Honda»-ն. վերջինը կողաշրջվել է
Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում բախվել են 37-ամյա Իշխան Հակոբյանի վարած «Toyota Corolla» մակնիշի և 48–ամյա Համլետ Ներսիսյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն «Honda»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությւնների՝ վթարի մեղավորը եղել է «Honda»-ի վարորդը, որը չթույլատրված հատվածում փորձել է շրջադարձ կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով «Toyota»-ի վարորդի համար։



