Էս կիսագողական կեցվածքը թողե՛ք. Սրբազանը՝ ոստիկանապետին
Էս կիսագողական պահվածքը թողե՛ք, ես ձեզ ուղնուծուծով ճանաչում եմ, ոտքիդ մատից մինչև մազիդ ծայրը: Գոհ ու շնորհակալ եղեք, որ դեռ բան չեմ ասել: ՆԳՆ-ի շենքի դիմաց վիճաբանություն սկսվեց Բագրատ Սրբազանի և ոստիկանապետ Արամ Հովհաննսիյանի միջև:
Ոստիկանապետն ի պատասխան ասաց. «Ի՞նչ գողական պահվածք, հետախուզման մեջ գտնվող լիքը հանցագործներ խաչը բռնած փորձում են պատսպարվել դրա տակ: Ես էլ ձեզ եմ լավ ճանաչում, բայց ձեր փարաջան, խաչն ու եկեղեցին հարգելով, ավելորդ բան չեմ ասում»:
Ոստիկանապետը դիմեց Բագրատ Սրբազանին՝ ասելով, որ թույլ չտա ցույցի մասնակիցներին վիրավորել ոստիկաններին, որոնք իրենց ծառայությունն են իրականացնում: Բագրատ Սրբազանն էլ ի պատասխան ասաց, որ անհիմն ոչ ոքի չեն վիրավորում:
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ չի ցանակնում խոսել նրա հետ, եկել է Վահե Ղազարյանին տեսնելու:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը Կիրանցում ակտիվություն էր դրսևորում, որովհետև աչք էր դրել ոստիկանապետի աթոռի վրա՝ Արամ Հովհաննիսյանը կատակելով ասաց. «Իմ հետևում կանգնած բոլոր ոստիկաններն էլ աչք ունեն իմ աթոռի վրա: Էդպիսի խոսք կա, ասում են վատն է այն շարքայինը, որը չի երազում գեներալ և ոստիկանապետ դառնալ»:
«Երկար տարիներ ծառայում ա մարդը, իր վաստակի համար ա ստացել: Աշխատեք ռեպլիկներ չթողնել,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ է ոստիկանության զորքերի հրամանատարը այս օրերին գեներալ-մայորի կոչում ստացել»:


