հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից․ Արցախի թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին

Կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից․ Արցախի թեմը՝ Սարդարապատի միջադեպի մասին

ՀԱՍԵ Արցախի թեմն արձագանքել է նախօրեին Սարդարապատի հուշահամալիրուրում տեղի ունեցած միջադեպին ու դատապարտել ոստիկանական ուժերի վարքագիծը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, մայիսի 28-ին Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա, մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշները, հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին և աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Դատապարտում ենք ոստիկանական ուժերի նման վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ և կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից:
Թող Տերը արթնություն ու զգոնություն տա մեր ազգին և անսասան պահի հայոց սահմանները», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: